Սպանվել է «Արարատ 1» ֆուտբոլային թիմի դարպասապահ Մուշեղ Ղևոնդյանը
Երևանի «Արարատ 1» ֆուտբոլային թիմի 23-ամյա դարպասապահ Մուշեղ Ղևոնդյանը կրակոցներից սպանվել է: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից:
Դարպասապահին անմիջապես տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, սակայն վերջինս գիտակցության չգալով մահացել է:
Նշենք, որ ավելի վաղ տեղեկացել էինք, որ երեկ Լեփսիուսի նփողոցի 25 շենքի տարածքում կրակոցներ են հնչել և երեք անձ հրազենային վնասվածնքերով տեղափոխվել են հիվանդանոց
Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ-ից հաղորդում էր ստացվել, որ հրազենային վիրավորումով իրենց մոտ է տեղափոխվել 1993 և 1996 թվականներին ծնված երկու երիտասարդ: 1996 թվականին ծնված երիտասարդը ստացած մարմնական վնասվածքներից հիվանդանոցում մահացել է:
Նույն օրը «Քանաքեռ -Զեյթուն» ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ հրազենային վիրավորումով իրենց մոտ է տեղափոխվել 1993 թվականին ծնված երիտասարդ: