Եկեք բանակցությունների մասին ասենք ինչ-որ բան, որ մարդիկ մտածեն՝ լուրջ մարդկանց հետ գործ ունեն. Փաշինյան
Ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումներին հաջորդող ու նախորդող հայտարարությունները երբեմն չեն համապատասխանում բուն խոսակցության ոգուն: Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Վիեննայից առաջ էլ, հետո էլ իմ կոչը լինելու է դա, որ եկեք, եթե անհրաժեշտ է, շատ բան չասենք բանակցությունների մասին, բայց ասենք ինչ-որ բան, որ մարդիկ մտածեն՝ լուրջ մարդկանց հետ գործ ունեն»,-ասաց Փաշինյանը: