Ռելսերի վրա ընկած կույր մարդուն փրկել են գնացքի ժամանումից վայրկյաններ առաջ (տեսանյութ)
ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգում կույր տղամարդը մետրոյում պատահաբար ընկել է ռելսերի վրա: Տեղի ունեցածի տեսանյութը հրապարակել է ABC News-ը:
Ուղևորներից մեկը շտապել է օգնության, սակայն նրան միայնակ չի հաջողվել դուրս բերել տղամարդուն: Ընկած տղամարդուն օգնության են շտապել նաև այլ մարդիկ: Նրանց հաջողվել է կույր տղամարդուն հանել գնացքի ժամանելուց վայրկյաններ առաջ:
Տուժածը հիվանդանոցում է: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: