Budapest Spring Festival 2019-ում Սամվել Տեր-Սահակյանն առաջատարների թվում է
Հունգարիայի մայրաքաղաքում շարունակվում է Budapest Spring Festival 2019 մրցաշարը, որին մասնակցում է 145 շախմատիստ: 6-րդ տուրից հետո 5 միավորով առաջատարների թվում է Սամվել Տեր-Սահակյանը: Եվս երեք շախմատիստների հետ Սամվելը կիսում է 1-4-րդ տեղերը: 6-րդ տուրում Սամվելը սպիտակ խաղաքարերով հաղթել էր հնդիկ գրոսմայստեր Չոպրա Արյանին:
Մեր մյուս շախմատիստը՝ Արամ Հակոբյանը, 6 տուրից հետո վաստակել է 4 միավոր և առայժմ ունի 23-րդ ցուցանիշը: Մրցաշարի ավարտին մնացել է 3 տուր: