Էլինա Դանիելյանն առաջատարների թվում է. շախմատի ԵԱ
Անթալիայում շարունակվում է շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը: Չորրորդ տուրում Էլինա Դանիելյանը հաղթել է շվեդուհի Պիա Կրամլինգին: Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը և Սիրանուշ Ղուկասյանը ոչ-ոքի են ավարտել իրենց հանդիպումները, իսկ Մարիա Գևորգյանը պարտվել է:
4 տուրից հետո Էլինա Դանիելյանն ունի 3.5 միավոր և ևս 5 շախմատիստուհիների հետ կիսում է 1-6-րդ տեղերը: Աննա Սարգսյանը և Լիլիթ Մկրտչյանն ունեն 3-ական միավոր, իսկ Սիրանուշ Ղուկասյանը և Մարիա Գևորգյանը՝ 2-ական: Մրցաշարին մասնակցում է 130 շախմատիստուհի: