Ամենաէժան Ferrari-ն հանվել է վաճառքի
Ferrari Mondial
ավտոմեքենան հանվել է վաճառքի Լոս Անջելեսի առեւտրային հարթակներից մեկում:
Ինչպես հայտնում է Car.ru պորտալը, սպորտքարի գինը շուրջ 20 հազար դոլար
է: Մեքենայի վազքը չի գերազանցում 72 հազար կիլոմետրը:
Ferrari-ն թողարկում էր Mondial մոդելը 1980-1982 թվականներին: Մեքենան
այնքան էլ չէր սիրվել հաճախորդների կողմից ցածր դինամիկայի պատճառով: Այն
համալրված էր V8 հզորությամբ շարժիչով: 100 կմ/ժ արագությունը Mondial-ը
զարգացնում է 8.2 վայրկյանում, իսկ դրա առավելագույն արագությունը կազմում է
222 կմ/ժ: