Ասանժի կատուն տիրոջ ձերբակալությանը հետևել է հեռուստացույցով
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի սիրելի կատուն տիրոջ ձերբակալությանը հետևել է հեռուստացույցով։
WikiLeaks կազմակերպությունը Ասանժի կատվի մասնակցությամբ տեսանյութ է
հրապարակել Twitter-ում։ Տեսանյութում երևում է, որ կատուն հեռուստացույցով
դիտում է, թե ինչպես են ձերբակալում Ասանժին։
«Մենք կարող ենք երաշխավորել, որ Ասանժի կատուն ապահով ձեռքերում է։
2018 թվականի հոկտեմբերին Ասանժը խնդրել է իր փաստաբաններին կատվին
Էկվադորի դեսպանատան սպառնալիքներից զերծ պահել»,- ասված է տեսանյութի
մեկնաբանության մեջ։