Սեյշելյան կղզիների նախագահը օվկիանոսի խորքից կոչ է արել պաշտպանել «մոլորակի կապույտ սիրտը»
Սեյշելյան կղզիների նախագահ Դեննի Ֆորան օվկիանոսի խորքից աշխարհին կոչ է արել ուժեղացնել «մեր մոլորակի զարկող կապույտ սրտի» պաշտպանությունը:
Դեննի Ֆորան սուզվել էր օվկիանոսի խորքը սուզանավով, հաղորդում է AP-ը:
Նա ելույթ է ունեցել Հնդկական օվկիանոսի խորքն ուսումնասիրող Մեծ
Բրիտանիայի ղեկավարությամբ գիտական արշավախմբի հետ հանդիպման ժամանակ:
Օվկիանոսները ծածկում են Երկրի մակերեսի ավելի քան երկու երրորդը, սակայն
մեծամասամբ չեն հետազոտվում: Ֆորայի խոսքերով՝ մենք ունենք Մարսի քարտեզը,
որը շատ ավելի լավն է, քան օվկիանոսի հատակի քարզետները:
«Այդ խնդիրն ավելի կարեւոր է, մենք չենք կարող սպասել, որ հաջորդ
սերունդը լուծի այն: Որեւէ գործողություն չձեռնարկելու մեր արդարացումներն
սպառվում են, եւ ժամանակ չի մնում»,-ասել է նախագահը 121մ խորության վրա
սուզանավի:
Սուզվելուց հետո նա նշել է, որ դա «աննախադեպ փորձ էր»: Նրա խոսքերով՝
դրա արդյունքում նա ավելի վճռական է դարձել ծովերի պաշտպանության համար
պայքարում:
Կլիմայի եւ դրան ուղղված սպառնալիքների կարգավորման հարցում
օվկիանոսների դերը թերագնահատվում է շատերի կողմից. ինչպես նշել է Ֆորան,
դրանք արտադրում են թթվածնի կեսը: Գիտական առաքելություններն ունեն վճռորոշ
դեր ստորջրյա էկոհամակարգերի առողջությունը գնահատելու գործում:
Փոքր կղզային պետությունները շատ խոցելի են կլիմայի փոփոխություններով պայմանավորված ծովի մակարդակի բարձրացման նկատմամբ: