Գտնվել է WikiLeaks-ի հիմնադրի կատուն
Գտնվել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի կատուն, որի ճակատագիրը մտահոգում էր համաշխարհային ԶԼՄ-ներին տիրոջ ձերբակալությունից հետո: Էկվադորի դեսպանատանն ասում էին, որ կատուն վաղուց լքել էր նրան, սակայն հայտնի չէ, թե որտեղ էր, հաղորդում է BBC-ն:
WikiLeaks կայքի թվիթերյան էջում հայտնվել է տեսահոլովակ, որում դեսպանատանն Ասանժի հետ երկու տարի ապրած Ջեյմս անունով կատուն հեռուստացույցով դիտում է իր տիրոջը բերման ենթարկելու տեսանյութը:
ԱՄՆ-ի հարցմամբ՝ Ասանժին ձերբակալել են Լոնդոնում: Նա մեղադրվում է WikiLeaks-ի ինֆորմատոր Չելսի Մենինգի հետ գաղտնի կառավարական փաստաթղթերը գողանալու եւ հրապարակելու դավադրության մեջ: ԱՄՆ-ում նրան սպառնում է ազատազրկում մինչեւ 5 տարի ժամկետով:
Կատվի համար հատկապես մտահոգվում էին սոցցանցերում Ասանժի հետեւորդները:
Ջեյմսի մասնակցությամբ տեսանյութը տեղադրվել էր WikiLeaks-ի էջում շաբաթ երեկոյան: Ճիշտ է, այդպես էլ պարզ չի դառնում, թե Էկվադորի դեսպանատնից որտեղ են տեղափոխել կատվին: «Մենք կարող ենք հաստատել, որ Ասանժի կատուն անվտանգության մեջ է: