Ասանժի հայրն աջակցություն է խնդրել Ավստրալիայի իշխանություններից
Ջուլիան Ասանժի հայրը որդու ձերբակալությունից հետո հայտնել է, որ որդին ոչ թե ԱՄՆ, այլ Ավստրալիա պետք է արտահանձնվի, քանի որ վերջինս այնտեղի քաղաքացի է: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Ասանժի հայրը՝ Ջոն Շիփթոնը, արդեն դիմել է Ավստրալիայի կառավարությանը, մասնավորապես վարչապետ Սքոթ Մորիսոնին և ԱԳՆ-ին:
Ավստրալիայի իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ Ասանժին առանձհանատուկ վերաբերմունք չեն ցուցաբերելու և աջակցությունը լինելու է միայն հյուպատոսության մակարդակով, իսկ արտգործնախարարությունը Մեծ Բրիտանիային խորհուրդ էր տվել լրագրողին չարտահանձնել ԱՄՆ-ին: