Նեպալի օդանավակայանում ինքնաթիռը բախվել է ուղղաթիռին․ կան զոհեր
Նեպալի արևելքում ավիավթար է տեղի ունեցել։ Ինքնաթիռն օդանավակայանում բախել է ուղղաթիռի։ Զոհվել է առնվազն 3 մարդ, ևս 5-ը՝ վիրավորվել։ Այս մասին գրում է Setapati պարբերականը՝ հղում անելով տեղի իշխանություններին։
Դեպքը տեղի է ունեցել Լուկլա քաղաքից ոչ հեռու։ Թռիչքավայրէջքային ուղում տեղաշարժվելիս ինքնաթիռը բախվել է մոտ կանգնած ուղղաթիռին։ Վթարի պահին ինքնաթիռում ուղևորներ չեն եղել, այլապես զոհերի թիվը կարող էր ավելին լինել։
Վթարի պատճառների մասին չի հաղորդում։ Փաստի առթիվ հետաքննություն է տարվում։