Ես մեղավո՞ր եմ, որ իմ երեխաները, թոռները բարձրագույն կրթություն են ստացել. Զարթոնքի գյուղապետ (տեսանյութ)
Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի ղեկավարը՝ Պարույր Սարգսյանը նշել է, որ ինքը շատ բան է արել գյուղի համար:
«Գազը զրոյից ես եմ քաշել, խաչքարը ես եմ դրել, դպրոցը վերանորոգել եմ: Եթե գիշերով մտնեք գյուղ, կմտածեք, որ Երևանն է: Բոլոր փողոցները լուսավորված են: Ախր այնքան բան եմ արել»,- ասաց նա:
Հարցին, թե ինչպես է ստացվում, որ գյուղապետարանում ու նաև դպրոցում նրա հարազատներն են, գյուղապետը պատասխանեց.
«Ես մեղավո՞ր եմ, որ այսօր իմ երեխաները, թոռները բարձրագույն կրթություն են ստացել: Թող նրaնք էլ իրենց երեխաներին ուղարկեն սովորելու»,- ասաց նա: