Ռեփեր Nipsey Hussle-ի հուղարկավորության ժամանակ կրակոցներ են հնչել. մեկ հոգի մահացել է, երեքը՝ տուժել
Երեկ տեղի է ունեցել ռեփեր Nipsey Hussle-ի հուղարկավորությունը, որին
մասնակցել են ավելի քան 20 հազար հոգի՝ այդ թվում Բիյոնսեն, Ջեյ Զին,
Աշերը, Սնուփ Դոգը և այլք: Իր ցավակցություններն է հայտնել նաև ԱՄՆ նախկին
նախագահ Բարաք Օբաման:
Լոս Անջելեսում ռեփերի հուղարկավորության ժամանակ կրակոցներ են հնչել:
Այս մասին հայտնել է Deadline-ը: Կրակոցների հետևանքով մեկ հոգի մահացել է,
իսկ 3-ը՝ տուժել:
Քանի որ արարողությանը շատ մարդիկ են եղել, ոստիկանությանը չի հաջողվել բռնել հանցագործներին:
Ոստիկաններն այժմ փնտրում են կասկածյալներին, որոնք դեպքի վայրից փախուստի են դիմել Hyundai մակնիշի մոխրագույն մեքենայով:
Հիշեցնենք, որ ռեփեր Nipsey Hussle-ին սեփական խանութի դիմաց մարտի
31-ին հրազենային վնասվածք են հասցրել, որի հետևանքով նա տեղում մահացել է: