Ինդոնեզիայում կոկորդիլոսը ողջ-ողջ կերել է գետում ձեռքերը լվացող տղամարդուն
Ինդոնեզիայում կոկորդիլոսը կերել է տղամարդուն, որը լվանում էր ձեռքերը գետում, հաղորդում է Լենտա.Ռու-ն՝ հղում կատարելով The Jakarta Post պարբերականին:
Չորեքշաբթի՝ ապրիլի 10-ին, Սումատրա կղզու Փեքանբարու քաղաքի
հարեւանությամբ Փուլաու Բուրունգ գյուղի բնակիչ՝ Սուբլի անունով 35-ամյա
տղամարդը գնացել էր ձկնորսության իր գործընկեր Ագուս Ռիյանտոյի հետ: Նրանք
որսի համար ընտրել էին կոկոսի ֆերմայի տարածքում գտնվող գետը եւ
մոտոցիկլետով ընթացել մացառուտների միջով շուրջ մեկ ժամ:
Տեղական ժամանակով երեկոյան ժամը 10-ի շրջանում Սուբլին մոտեցել էր
գետին ընթրիքից առաջ ձեռքերը լվալու համար: Տղամարդը հեռվացել էր
գործընկերոջից ընդամենը 10 մետրով եւ անհետացել: Ռիյանտոն լսել էր միայն
ջրի բարձր ձայնը:
Նա ջահը ձեռքին մոտեցել էր այնտեղ, որտեղ վերջին անգամ տեսել էր
Սումբլիին: Ռիյանտոն նկատել էր միայն ջրի վեր բարձրացող պղպջակները, որոնք
հետզհետե հեռվանում էին ափից: Նա կասկածել էր, որ իր գործընկերոջ վրա
հարձակվել է կոկորդիլոսը, շտապել էր տուն եւ զանգել ոստիկանություն:
Սուբլիի որոնողական աշխատանքներին մասնակցում էին տեղի բնակիչները,
ոստիկաններն ու զինվորականները: Հաջորդ առավոտ տղամարդու դին հայտնաբերել
էին այնտեղ, որտեղ նա զբաղվում էր ձկնորսությամբ: