Ինձ համար Շվեյցարիան այս նկարում պատկերված պապիկն է. Հակոբ Արշակյան
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ
Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում աղբի տեսակավորմամբ զբաղվող պապիկի
լուսանկար է հրապարակել և մակագրել.
«Ինձ համար Շվեյցարիան այս նկարում պատկերված պապիկն է։
Ո՛չ թե շվեյցարական հայտնի բանկերը, ձեռագործ ու թանկարժեք ժամացույցները կամ հայտնի շվեյցարական բանակը։
Նկարի պապիկը դանդաղ, ուշադիր, խնամքով սորտավորում է իր կուտակած ԱՂԲԸ՝
ըստ թղթի, պլաստիկի, ապակու, սննդի, և խնամքով ամեն մեկը տեղավորում է
համապատասխան աղբամանում։
Այս պապիկը գիտի՛, թե ինչ է նշանակում լինել քաղաքացի, գիտի՛, թե որտեղից է
սկսում իր պետությունը, գիտի՛, որ ունի հասարակ մարդկային, քաղաքացիական
պարտավորություններ իր պետության և մնացած քաղաքացիների առջև։
Առանց այսպիսի քաղաքացիների անհնար է ունենալ հզոր, տնտեսապես կայուն, արտադրող, հարուստ, առողջ պետություն»: