Քարդաշյանը 2022-ին կստանա իրավաբանի դիպլոմ
Ամերիկյան Vogue-ի մայիս ամսի շապիկին Քիմ Քարդաշյանն է: նա հանդես տված
իր հարցազրույցում անսպասելի նորություն է հայտնել: Պարզվում է, ռեալիթի
շոուի աստղը որոշել է իրավաբանական կրթություն ստանալ և 2022-ին փաստաբանի
որակավորմամբ դիպլոմ վերցնել:
Անցած տարի 38-ամյա Քիմն անձամբ դիմել է Դոնլադ Թրամփին՝ խնդրելով
մեղմել Էլիս-Մարի Ջոնսոնի դատավճիռը, որը դատապարտվել էր ցմահ ազատազրկման՝
թմրանյութ պահելու համար:
«Երբ ես որոշում կայացրեցի գնալ Սպիտակ տուն, բոլորը փորձում էին
համոզել, որ ես հետ կանգնեմ իմ քայլից՝ պատճառաբանելով, որ ես իմ կարիերան
ոտնատակ կտամ: Սակայն արդյոք իմ վարկանիշը կարևոր է մարդու կյանքից»,- ասել
է Քարդաշյանը:
Կալանավորի ազատ արձակումը մեծ դերակատարում ունեցավ Քիմի համար, և նա
այդ ամենի արդյունքում է որոշել փաստաբան դառնալ: Նշենք, որ Քիմը
բարձրագույն կրթություն չունի:
«Ուսումնառության առաջին տարում պետք է ուսումնասիրեմ Քրեական ու
քաղաքացիական օրենքները, քաղաքացիական իրավախախտումները և պայմանագրերը:
Իրավախախտումները մեկ-մեկ շփոթում եմ, իսկ քրեական օրենքները կարող եմ
թվարկել նույնիսկ քնած ժամանակ: Առաջին թեստի համար 100 միավոր եմ ստացել :
Դա շատ հեշտ էր ինձ համար»,- ասել է Քիմ Քարդաշյանը: