Վրաստանում հանրային սննդի վայրերում տավարի մսի փոխարեն էշի և ձիու միս է իրացվել
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը քրեական պատասխանատվության է ենթարկել երկու մարդու, որոնք տավարի մսի փոխարեն հանրային սննդի օբյեկտներ էին մատակարարելմ էշի և ձիու միս: Այդ մասին տեղեկացրել է գերատեսչության կայքէջը:
Հետաքննության արդյունքում պարզել է, որ ամբաստանյալները մատչելի գներով
ձեռք են բերել նշված կենդանիներին, ապա տեղափոխել Թբիլիսիի սպանդանոցներ:
Այստեղ առանց սանիտարական նորմերի պահպանման մշակել կենդանիների միսն ու
որպես տավարի միս առաքել հանրային սննդի տարբեր օբյեկտներ:
Հետաքննիչները սպանդանոցում հայտնաբերել են ձիու և էշի մարմնի տարբեր
մասեր և հրապարակել դրանց լուսանկարները: Զուգահեռաբար մեծ քանակությամբ
էշի ու ձիու միս է առգրավվել շուկաներից և հանրային սննդի տարբեր կետերից:
Հետաքննությունը շարունակվում է: Երկու անձանց, որոնք մեղադրվում են հանցագործության մեջ, սպառնում է ազատազրկում 4-7 տարի ժամկետով: