WhatsApp-ը նոր ֆունկցիա է գործարկելու
WhatsApp-ը նոր ֆունկցիա է գործարկելու, որը օգտատերերին թույլ կտա պաշտպանվել ֆյեք-նյուզից։ Մասնավորապես այն հնարավորություն կտա օգտատերերին փակել հաճախ ուղարկվող հաղորդագրությունները։ Այս մասին հայտնում է WABetainfo-ն։
Նոր ֆունկցիան դեռ փորձարկվում է բետա տարբերակում։ Բոլոր հաղորդագրությունները, որոնք չորս անգամից ավել են ուղարկվել, նոր ֆունկցիայով այլեւս չեն երեւա խմբերում։ Այդ կերպ մեսենջերի ղեկավարությունը փորձում է պայքարել ֆեյք-նյուզի դեմ։
Իհարկե, սա լիարժեք պաշտպանություն չի ապահովում, քանի որ չարակամ կերպով մեսենջերը շահագործողները կարող են հաղորդագրությունը պատճենահանել եւ ուղարկել տարբեր խմբերի, տարբեր մարդկանց։