Իտալիայի խորհրդարանն ընդունել է բանաձև, որով երկրի կառավարությանը կոչ է արվում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Իտալիայի Պատգամավորների պալատն ապրիլի 10-ին ընդունել է բանաձև, որով երկրի կառավարությանը կոչ է արվում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը և խնդրին տալ միջազգային գնահատական։ Այս մասին հայտնում է իտալական ANSA գործակալությունը։
Բանաձևը ստացել է 382 կողմ և 0 դեմ ձայներ, 43 պատգամավոր ձեռնպահ է մնացել։