Երևան–Սևան ճանապարհին բախվել են «Opel Vectra»–ն և խճաքարով բարձված բեռնատարը
Կոտայքի մարզում, Երևան–Սևան ճանապարհի 15–րդ կմ–ում այսօր՝ ապրիլի 10–ին, վթար է տեղի ունեցել. բախվել են «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան և խճաքարով բարձված բեռնատարը:
ԱԻՆ-ի լրատվական բաժնից հաղորդում են, որ երկու մեքենաների վարորդները տեղափոխվել են հիվանդանոց և քիչ առաջ դուրս են գրվել։ Այլ տուժածներ չկան։
Նախնական վարկածով՝ դեպքը տեղի է ունեցել հեռավորությունը չպահելու պատճառով։