Թբիլիսիում մետրոյի ուղևորներին տարհանել են
Թբիլիսիի մետրոյի «Դելիսի» կայարանում մեքենավարի պահանջով ուղևորներին տարհանել են: Տարհանման պատճառ էր դարձել գնացքում տարածված տհաճ հոտը:
Ինչպես պարզվել է, արտակարգ իրավիճակի պատճառ էր դարձել հին վագոններում յուղի տաքացման հետևանքով տարածված տհաճ հոտը:
Այս պահի դրությամբ մետրոն աշխատում է բնականոն ռեժիմով:
Հիշեցնենք՝ վերջին շրջանում Թբիլիսիի մետրոպոլիտենը հաճախ խափանումներով է աշխատում: Այս մասին գրում են տեղի լրատվամիջոցները՝ նշելով, որ տեխնիկական խնդիրների պատճառով մի քանի անգամ գնացքները դեպո են տեղափոխվել՝ կաթվածահար անելով մետրոյի աշխատանքը: