Ամերիկացի ռեփերը 28-վայրկյանանոց համերգ է տվել (տեսանյութ)
Ամերիկացի ռեփեր R Kelly-ն պատմության մեջ ամենակարճ համերգն է տվել:
Կատարողը ակումբի բեմում ընդամենը 28 վայրկյան է մնացել: Այս մասին
հայտնում է The Guardian-ը:
Ռեփերն իր երգերից մեկից մի շատ կարճ հատված է երգել, իսկ հետո մոտ կես ժամ ծախսել է երկրպագուների հետ լուսանկարվելու համար:
Ելույթից առաջ R Kelly-ն լրատվամիջոցներին հորդորել է հանգստանալ: