Այսօր կայացավ բժշկական նշանակության առաջին ուղղաթիռի շնորհանդեսը
Այսօր Երևանում՝ Armenian Helicopters ընկերությունում ներկայացվել է բժշկական նշանակության առաջին ուղղաթիռը։ Շնորհանդեսի ընթացքում առողջապահության, կապի և տրանսպորտի նախարարները, ավիաոլորտի ներկայացուցիչները խոսել են Հայաստանում սանիտարական ավիացիայի զարգացման հնարավորությունների ու դրա արդյունքում բուժօգնության մատչելիության ու հնարավոր փոփոխությունների մասին:
Ծառայությունը թույլ կտա նաև քառակի կրճատել Հանարապետության ցանկացած տարածքից հիվանդներին Երևան տեղափոխելու ժամկետը: 6 ծանր հիվանդությունների դեպքում ուղղաթիռով շտապբուժօգնությունը կիրականացվի պետպատվերի շրջանակներում։