ԵԿՄ-ն արտահերթ համագումար է հրավիրել․ ընտրում են վարչության նախագահ (տեսանյութ)
Այսօր՝ ապրիլի 7-ին, ժամը 12։00-ից սկսվել է Երկրապահ կամավորական միության արտահերթ համագումարը, որի ընթացքում ընտրվելու է վարչության նախագահ, առաջադրվել է մեկ թեկնածու՝ Սասուն Միքայելյանը։ Համագումարին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Համագումարի օրակարգում հետևյալ հարցերն են՝ ԵԿՄ վարչության և վարչության նախագահի ընտրություններ, ԵԿՄ վերստուգիչ հանձնաժողովի ընտրություններ, ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումարի հայտարարությունը:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը 1999-ի դեկտեմբերից զբաղեցնում էր ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնը։ Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեկական գործ հարուցելուց եւ նրա կալանավորումից հետո 2018թ․-ի հունիսի 24-ին ԵԿՄ վարչության նիստում որոշվել է կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները։