Իշխանությունները մտադիր չեն Ոստիկանությունը և ԱԱԾ-ն վերածել նախարարության, չնայած ՀՀ-ում կառավարման մոդելը խորհրդարանական է
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարության կառուցվածքի մասին օրենքի փոփոխությունները վերջապես կքննարկվեն խորհրդարանում: Կառավարությունը մտադիր է ապրիլի 16-ին տեղի ունենալիք ԱԺ հերթական նստաշրջանում ներկայացնել օրենքի նախագիծը, չնայած մինչև վերջ հստակություն չկա, թե ինչպիսի տեսք այն կունենա:
Ակնհայտ է մի բան, որ իշխանությունները մտադիր չեն Ոստիկանությունը և ԱԱԾ-ն վերածել նախարարության, և դրանք մտցնել խորհրդարանական վերահսկողության դաշտ, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանում կառավարման մոդելը կոչվում է խորհրդարանական»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: