Վիրահայոց թեմի առաջնորդը թողնում է պաշտոնը
Վրաստանի Հայ Առաքելական Եկեղեցու Հայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը իր ցանկությամբ թողնում է պաշտոնը: Այս մասին նա հայտարարել է Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական նորանշանակ փոխանորդին ներկայացնելիս:
«Ուզում եմ պաշտոնապես հայտնել, որ վերադառնալու եմ Հայաստան և իմ
հոգևոր ծառայությունը Էջմիածնում շարունակելու: Ուզում եմ շնորհակալություն
հայտնել և ասել՝ սա պաշտոնապես իմ վերջին այցն է Սամցխե-Ջավախք, և մոտ
ժամանակներում Վիրահայոց թեմը նոր առաջնորդ կունենա»,- հայտարարել է
Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Թեմակալ առաջնորդը Սամցխե-Ջավախքի փոխանորդի նշանակումը համարել է իր 17
տարիների աշխատանքի կարևորագույն դրվագներից մեկը, իսկ իր հոգևոր
ծառայությունը Վիրահայոց թեմում գնահատել է արգասաբեր: