Երևան, 25.Ապրիլ.2024, 00:00 |
Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Միսակ Մանո... Կիրանցցիները իրենց տների և հողամասերի, վարելա... Արշակունյաց պողոտան փակ է Ալեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Քաղաքացիները Պռոշյանի հատվածում ինքնաբուխ փակ... Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում... Ռուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան ... Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադար... Անի Հովսեփյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնութ... Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությ... Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցի... Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրակա... Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել ... Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փ... Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյաններ... Հայտնի են ամառային զորակոչի օրերը Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավոր... Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոս... Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտր... Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ ... Իրանում կստեղծվի ՀՀ հյուպատոսական հիմնարկ Ֆրանսիացի խորհրդարանականները հյուրընկալվել են... Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնո... Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փ... Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի ս... 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակ... ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է... Երևանի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժա... Մարմնամարզության Եվրոպայի առաջնություն. Հայաս... Գարնանային ծառատունկի նախապատրաստական աշխատան... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվ... «Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետո... Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյ... Սուրեն Պապիկյանը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկ... Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտու... Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տն... Մոսկվան սպասում է ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյա... Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան... Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք ... ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկա... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյ... Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվ... Պետք է լուծենք տարերքի դեմ պայքարի բավարար ար... Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը շարուն... ԱՄՆ-ի զինվորականները խոցել են Եմենի հութիների... ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների... Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահմա... Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառութ... Քաղաքացիները փակել են Արամ Խաչատրյան փողոցը Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է... Բլինքենը ժամանել է Պեկին Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը,... Հայաստանի ղեկավարությունը շարունակում է անհիմ... Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է ան... ՆԳՆ-ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոց... Երևանում կայացել է կիոկուշին կարատեի միջազգայ... Ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանի... Երևանի Չարեց փողոցից բերման են ենթրակվել Էդգա... ՀՀ քրեական օրենսգրքում հստակ կսահմանվի կիբեռհ... Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրությո... Քաղաքացիները փակել են Երևանի Չարենց փողոցի սկ... Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին... Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն... «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դե... Իսակովի պողոտայում բողոքի ակցիայի մասնակցի կո... Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բ... 2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները... Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահման... Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև... Նոյեմբերյանում ապրիլի 23-ին տեղի ունեցած առեր... Իրենց ներկայացրածից ավելի մեծ սահմաններ են պա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը... Մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը ... Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունն այրվ... Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամա... Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական հ... Կառավարության նիստ․ Ուղիղ Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև 10-12 կմ սահ... Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում... Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված ... Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ց... Ձեր աղոթքների շնորհիվ եմ դուրս գրվում հիվանդա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Տեսահոլովակի պրեմիերա. Արտեմ Վալտեր՝ «Զարմանա... Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառա... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայա... Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տ... Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտ... «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հր... ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտն... Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական... Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փա... Ընդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ»

Էրեբունի թանգարանը տեխնոլոգիապես հագեցած նոր մասնաշենք կունենա

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը կունենա նոր մասնաշենք՝ հագեցած ժամանակակից տեխնոլոգիաներով: Ջոն և Սոսի Բալյանների հիմնադրամը՝ IDeA հիմնադրամի, «Էրեբունի» թանգարանի և Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցության շրջանակում վենչուրային ծրագիր կիրականացնի Հայաստանում: Օրերս կողմերի միջև ստորագրվել է մտադրությունների հուշագիր:

«Երևանի քաղաքապետարանն այսօր հետևողական քայլեր է ձեռնարկում մշակութային կառույցների նորացման ու նորովի ներկայացման ուղղությամբ: Այդ ճանապարհին, բնականաբար, քաղաքային բյուջեն բավարար չէ, և բոլոր գործիքակազմերն օգտագործում ենք, որպեսզի ներդրողներ գտնենք, ովքեր հետաքրքրված են Հայաստանով, հայկական մշակույթով և պատրաստակամ են ներդրում անել հայկական մշակույթի զարգացման գործում: Պարոն Բալյանն արձագանքեց, սա նաև իր կնոջ երազանքն է եղել, որպեսզի Հայաստանում մշակութային կյանքում ներդրում ունենան»,- նշում է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:

Տպավորված լինելով UWC Դիլիջանի և «ՏաԹևեր» ճոպանուղու ծրագրերով՝ բարերարները 2018թ. սկզբին դիմեցին «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամին՝ համագործակցության տարբերակներ քննարկելու նպատակով: Մի քանի ձևաչափեր և տարբերակներ դիտարկելուց հետո կողմերը որոշեցին միանգամից երկու ծրագրեր իրականացնել. դրանցից մեկը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանն ամբողջովին վերանորոգելու, արդիականացնելու և էականորեն ընդլայնելու ծրագիրն է:


Նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ցուցասրահներում այցելուները Երևանի պատմության տարբեր շրջանների վիրտուալ ականատեսը կդառնան: Ջոն Դիքրան Բալյանը Երևան է ժամանել ճարտարապետների և շինարարների մեծ խմբի հետ: Համագործակցելով Երևանի գլխավոր ճարտարապետի հետ՝ կառաջարկվի հնի ու նորի համադրմամբ ինքնատիպ մի նախագիծ:

«Ես և տիկինս՝ Սոսին, շատ էինք ցանկանում մեր ներդրումն ունենալ Երևանում, հատկապես՝ մշակույթի ոլորտում: IDeA հիմնադրամի հետ երկար քննարկումների ու աշխատանքի արդյունքում ձևավորվեց «Էրեբունի» թանգարանի ընդլայնման գաղափարը: Մեր ցանկությունն է, որ հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթն աշխարհին ներկայացվեն արժանի ձևով։ Համադրելով պատմությունն ու ժամանակակից տեխնոլոգիաները՝ թանգարանն էլ ավելի գրավիչ կդառնա երիտասարդների, օտարերկրացիների, զբոսաշրջիկների շրջանում։ Վստահ ենք, որ այս ծրագրի իրականացումը մի քանի անգամ կավելացնի թանգարանի այցելուների թիվը, այդպիսով ապահովելով այս կարևոր կառույցի կայուն աշխատանքն ու զարգացումը»,- ասել է բարերարը:

«Իմ երազանքն է՝ մի քանի տարուց տեսնել արդիականացված «Էրեբունի» արգելոց-թանգարանը, ինչը, վստահ եմ, երկրորդ կյանք կտա և նոր շունչ կհաղորդի այս կարևոր հաստատությանը։ Վստահ եմ՝ այս մեծ ներդրումը կօգնի մեզ ավելի շատ այցելուներ գրավել Երևան և մասնավորապես՝ «Էրեբունի» թանգարան: Մենք ակնկալում ենք, որ նախագիծը և դիզայնը արդեն պատրաստ կլինեն մինչև ամառ», ընդգծում է «Էրեբունի» թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը:

«Սա նոր մոտեցում է, որովհետև Հայաստանը չունի թանգարան, որն ունենա առանձին մասնաշենք, որտեղ վիրտուալ թանգարանի տարրեր կան, և հիմա մենք Էրեբունիում կստեղծենք այդ թանգարանն ու հնարավորություն կտանք թանգարանին երկրորդ կյանք ունենալ: Վստահ եմ, որ այս մեծ ներդրումը հնարավորություն կտա մեծաթիվ այցելուներ ապահովել Երևան և մասնավորապես՝ Էրեբունի թանգարան: Արդեն հունիսից նախագծանախահաշվային աշխատանքները կսկսվեն և մեկ-երկու տարվա ընթացքում կկարողանանք Էրեբունիի երկրորդ մասնաշենքն ունենալ Երևանում, որը վստահ եմ, նոր շունչ կհաղորդի թանգարանին»,- ընդգծել է Տիգրան Վիրաբյանը:

Շնորհակալություն հայտնելով համագործակցության պատրաստակամության համար՝ Տիգրան Վիրաբյանն ընդգծել է, որ քաղաքային իշխանություններն իրենց լիազորությունների շրջանակում պատրաստ են աջակցել նմանատիպ նախաձեռնությունների կյանքի կոչմանը, իսկ ներդրողը կարող է վստահ լինել, որ ներդրած գումարն ամբողջապես ծառայելու է իր նպատակին:

Ջոն և Սոսի Բալյանների մասին

Սոսի Բալյանի ընտանիքը ծագումով Ադանայից է: Նրա նախապապը խոշոր ձեռնարկատեր էր, հողատարածքների սեփականատեր: Նրան էին պատկանում այն տարածքները, որտեղ ներկայում տեղակայված է ԱՄՆ-ի Ինջիրլիքի (Ադանա) ռազմակայանը: Ցեղասպանության ժամանակ նրա ընտանիքի մեծ մասը դաժան սպանդի ենթարկվեց Թուրքիայի կառավարության հրամանով: Մազապուրծ եղած ընտանիքի անդամներն ի վերջո հաստատվեցին Եգիպտոսում: 1968թ. հայրենադարձվեցին Խորհրդային Հայաստան: 1986թ. Սոսի Բալյանն ընտանիքով արտագաղթեց Միացյալ Նահանգներ, որտեղ դատի տվեց Թուրքայի կառավարության և պահանջեց վերադարձնել Ադանայում ընտանիքից խլած հողատարածքները:

Ջոն Դիքրան Բալյանը բժիշկ է և գործադիր տնօրեն, Երևանում հիմնել է երկու ընկերություն, որտեղ ներկայում մեծ թվով փորձագետներ են աշխատում: Արմատներով Դիարբեքիրից է (Արևմտյան Հայաստանի Տիգրանակերտը): Վաղ մանկության տարիներին նա ծանր փորձությունների միջով է անցել, որպես փախստական՝ թափառել է մի շարք մերձարևելյան և եվրոպական երկրներում: Ի վերջո հանգրվանել է ԱՄՆ-ում: Իր առաջին՝ «Գորշ գայլեր և սպիտակ աղավնիներ» վեպի հիմքում հենց իր կյանքի պատմությունն է: 2011թ. ապրիլին նա թողարկեց այս՝ ԱՄՆ-ում կատարված իրական դեպքերի հիման վրա գրված թրիլերը և 2012թ. դեկտեմբերին «Westland-TATA Publishing»-ը հրատարակեց այն Հնդկաստանում: Գիրքը թարգմանված է հայերեն և չինարեն, երկու թարգմանված տարբերակներն էլ են հրատարակման փուլում են:

 

դիտվել է 693 անգամ
Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Միսակ Մանո... Կիրանցցիները իրենց տների և հողամասերի, վարելա... Արշակունյաց պողոտան փակ է Ալեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Քաղաքացիները Պռոշյանի հատվածում ինքնաբուխ փակ... Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում... Ռուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան ... Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադար... Անի Հովսեփյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնութ... Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությ... Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցի... Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրակա... Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել ... Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փ... Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյաններ... Հայտնի են ամառային զորակոչի օրերը Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավոր... Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոս... Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտր... Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ ... Իրանում կստեղծվի ՀՀ հյուպատոսական հիմնարկ Ֆրանսիացի խորհրդարանականները հյուրընկալվել են... Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնո... Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փ... Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի ս... 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակ... ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է... Երևանի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժա... Մարմնամարզության Եվրոպայի առաջնություն. Հայաս... Գարնանային ծառատունկի նախապատրաստական աշխատան... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվ... «Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետո... Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյ... Սուրեն Պապիկյանը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկ... Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտու... Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տն... Մոսկվան սպասում է ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյա... Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան... Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք ... ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկա... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյ... Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվ... Պետք է լուծենք տարերքի դեմ պայքարի բավարար ար... Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը շարուն... ԱՄՆ-ի զինվորականները խոցել են Եմենի հութիների... ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների... Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահմա... Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառութ... Քաղաքացիները փակել են Արամ Խաչատրյան փողոցը Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է... Բլինքենը ժամանել է Պեկին Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը,... Հայաստանի ղեկավարությունը շարունակում է անհիմ... Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է ան... ՆԳՆ-ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոց... Երևանում կայացել է կիոկուշին կարատեի միջազգայ... Ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանի... Երևանի Չարեց փողոցից բերման են ենթրակվել Էդգա... ՀՀ քրեական օրենսգրքում հստակ կսահմանվի կիբեռհ... Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրությո... Քաղաքացիները փակել են Երևանի Չարենց փողոցի սկ... Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին... Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն... «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դե... Իսակովի պողոտայում բողոքի ակցիայի մասնակցի կո... Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բ... 2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները... Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահման... Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև... Նոյեմբերյանում ապրիլի 23-ին տեղի ունեցած առեր... Իրենց ներկայացրածից ավելի մեծ սահմաններ են պա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը... Մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը ... Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունն այրվ... Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամա... Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական հ... Կառավարության նիստ․ Ուղիղ Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև 10-12 կմ սահ... Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում... Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված ... Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ց... Ձեր աղոթքների շնորհիվ եմ դուրս գրվում հիվանդա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Տեսահոլովակի պրեմիերա. Արտեմ Վալտեր՝ «Զարմանա... Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառա... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայա... Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տ... Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտ... «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հր... ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտն... Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական... Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փա... Ընդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ»
Ամենաընթերցվածը
website by Sargssyan