ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 5-
ին՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի
ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, իսկ մարդատար ավտոմեքենաների համար` դժվարանցանելի:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում մառախուղ է:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային
Լարսի մասին
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների
նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված
տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ
է բեռնատար ավտոմեքենաների համար:
Շինարարական աշխատանքներ են ընթանում
Մարտի 28-ին Սյունիքի մարզի Տաթև-Աղվանի ավտոճանապարհին տեղի է
ունեցել քարաթափում, ինչի հետևանքով 11-12 կմ հատվածը ժամը 20:30-
ից երթևեկելի է միակողմանի:
2018 թ. հունիսի 30-ից առ ս. թ. ապրիլի 5-ը Երևան-Մեղրի ավտոճանապարհի
139-րդ կմ-ին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով
մոտ 200 մ հատվածը միակողմանի փակ է բեռնատարների համար: