Շուտով տեղի կունենա սանիտարական ավիացիայի ուղղաթիռի շնորհանդեսը
Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում ներդրվում է սանավիացիայի ծառայությունը: Այսուհետ հեռավոր շրջաններից անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող հիվանդն ուղղաթիռով անվճար կտեղափոխվի մայրաքաղաք՝ նեղ մասնագիտացված բուժհաստատություն:
Նախարարության հետ համագործակցող «Էրեբունի» բժշկական կենտրոնը ուղղաթիռի համար հատուկ հրապարակ է հատկացրել, նաև նախապատրաստել է բուժանձնակազմը: