Վրաստանում արգելել են պլաստիկ տոպրակների արտադրությունը և վաճառքը
Ապրիլի 1-ից Վրաստանում արգելված է ցանկացած հաստության պլաստիկ տոպրակների արտադրությունը, ներկրումը եւ վաճառքը:
«Վրաստան օնլայնը» հաղորդում է, որ կանոնների խախտման համար
ձեռնարկատերը կտուգանվի 500 լարիով, իսկ ապրանքը կառգրավվի: Խախտման
կրկնության դեպքում տուգանքի գումարը կկրկնապատկվի:
Տոպրակների արտադրողներին կվերահսկի բնապահպանության եւ
գյուղատնտեսության նախարարութան շրջակա միջավայրի պահպանության վերահսկման
բաժինը: Ներմուծման վերահսկողությունը կիրականացվի ֆինանսների
նախարարության մաքսային ծառայությունը: Տեղական իրացնողներին կստուգեն
տեղական ինքնակառավարման մարմինները: