Երևան, 26.Ապրիլ.2024, 00:00 |
Երևանում 2020 թ․ տեղի ունեցած զանգվածային անկ... Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հ... Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհան... Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ... Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու... Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հ... Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթե... Կիրանցի դպրոցում դասադուլ է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվ... Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում ե... Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորվա... Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ... Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկա... «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևա... Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդու... Աստղագուշակ` ապրիլի 26-ի համար Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ԳՇՆ միությունը ողջունում է ադրբեջանցի 40 պաշտ... Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջ... Մի շարք հանցագործությունների համար հետախուզվո... Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող... Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիո... Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչ... Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպել... Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իս... Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը. «Հրապար... 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնու... Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «... ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախ... ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային... Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ» Վենետիկ մուտք գործելու համար զբոսաշրջիկները պ... Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավ... Եվրոպային անհրաժեշտ է պաշտպանական հուսալի հայ... Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգ... Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱ... Դեսպան Աֆյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալի... Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիե... Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետո... ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոց... Բունդեսթագում «ԼՂ հայերի տեղահանման միջազգայի... Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների ... Որ դեպքերում է վերադարձվում սոցիալական վճարը ... Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտն... Փաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ա... Փարիզում Moulin Rouge կաբարեի հողմաղացի անվաթ... Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնո... Տաք և չոր եղանակը կպահպանվի. Հիդրոօդերևութաբա... Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսն... Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադ... Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեց... Կստեղծվի և կներդրվի թանգարանների էլեկտրոնային... ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին՝... Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել... Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխան... Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապա... Նավթի գները նվազել են ՄԻՊ-ը ամփոփել է 2023 թվականի աշխատանքի արդյու... Փակ է Երևան-Աշտարակ ավտոճանապարհը Քվեարկելիս չէի՞ք հիշում հայրենքը. Ստյոպա Սաֆա... Հայտնի է ականի պայթյունից վնասվածք ստացած վիր... Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավ... Երևանում բախվել են «Hyundai»-ին ու «Mercedes»... Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարություն... «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականութ... Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Միսակ Մանո... Կիրանցցիները իրենց տների և հողամասերի, վարելա... Արշակունյաց պողոտան փակ է Ալեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Քաղաքացիները Պռոշյանի հատվածում ինքնաբուխ փակ... Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում... Ռուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան ... Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադար... Անի Հովսեփյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնութ... Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությ... Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցի... Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրակա... Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել ... Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փ... Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյաններ... Հայտնի են ամառային զորակոչի օրերը Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավոր... Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոս... Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտր... Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ ... Իրանում կստեղծվի ՀՀ հյուպատոսական հիմնարկ Ֆրանսիացի խորհրդարանականները հյուրընկալվել են... Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնո... Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փ... Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի ս... 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակ... ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է... Երևանի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժա...

Պատրաստ ենք օգնել ավելի լայնածավալ աշխատանքներ իրականացնել Տերյանի հայրական տունը նորոգելու համար (լուսանկար)

Վահան Տերյանի շուրջ 140-ամյա տունը, թեև ծածկի տակ է ու խնամված, բայց անողոք ժամանակի ազդեցությամբ հնացել է. փտել է տանիքը, փայտե հատակը: Այն արդեն փլուզման վտանգի տակ է:

Վրաստանի կառավարության որոշմամբ, 1957 թվականին, Վահան Տերյանի ծննդավայր Գանձա գյուղում գտնվող 1882 թվականին կառուցված հայրական տունը դարձավ Տուն- թանգարան՝ իր տնօրենով, հաստիքային աշխատողներով՝ ինչպես որ կարգն է:

1985 թվականին, երբ Վրաստանն ու Հայաստանը պատրաստվում էին տոնել Տերյանի ծննդյան 100-ամյակը, Տուն- թանգարանը վերցվեց հատուկ ծածկի տակ, հարևանությամբ կառուցվեց ցուցասրահ, որը համալրվեց 1000-ից ավելի ցուցանմուշներով, բարեկարգվեց տան բակն ու Տերյանի փառահեղ կիսանդրու շրջակայքը:

Որպես թանգարանային նյութ հիմնականում օգտագործվեց ոչ միայն բանաստեղծի անցած գրական ու քաղաքական-հասարակական ուղին, այլ հայ և վրաց գրական առնչություններում բանաստեղծի մասնակցությունն ապացուցող բազմաթիվ ցուցանմուշներ:

1967 թվականից ի վեր (53 անգամ) Գանձա գյուղում անցկացվում է պոեզիայի Տերյանական օր: 1981 թվականին այն մտցվել է Վրաստանի ժողովրդական տոնացույցի մեջ և տոնվում է Վրաստանի Մշակույթի նախարարության, Վրաստանի և Հայաստանի Գրողների միությունների հովանու ներքո:

1985 թվականի հանդիսությունը բացառիկ էր: Այդ օրը, հուլիսի նախավերջին կիրակին, Թբիլիսիից Գանձա էին ժամանել անվանի գրողներ, արվեստագետներ՝ Վրաստանի կոմկուսի կենտկոմի 1-ին քարտուղար Ջումբեր Պատիաշվիլու գլխավորությամբ: Հայաստանիկողմից ևս հանրաճանաչ գրողներ ու բանաստեղծներն էին, արվեստագետներ, կառավարական և կուսակցական պատվիրակության բազմաթիվ ներկայացուցիչներ:

Ի դեպ՝ տարբեր տարիների Տերյանական պոեզիայի օրերին Գանձա են այցելել վրաց ու հայոց կարկառուն դեմքեր՝ գրողներ Իոսեբ Նոնեշվիլին և Սիլվա Կապուտիկյանը, Կառլո Կալաձեն և Սերո Խանզադյանը, Գրիգոլ Աբաշիձեն և Վահագն Դավթյանը, Մորիս Փոցխիշվիլին և Գևորգ Էմինը, Խուտա Բերուլավան և Համո Սահյանը, Ջանսուղ Չարքվիանին և Հրանտ Մաթևոսյանը, Մաղվալա Գոնաշվիլին և Վարդգես Պետրոսյանը, անվանի կոմպոզիտորներ Գիա Ղանչելին և Էդգար Հովհաննիսյանը, երգիչներ Լուսինե Զաքարյանը, Օֆելյա Համբարձումյանը, Ռուբեն Մաթևոսյանը, դերասանուհի Մետաքսյա Սիմոնյանը, նկարիչ Դմիտրի Նալբանդյանը …Պարզապես անհնար է բոլորին թվարկել:
Այն ժամանակներից 34 երկարուձիգ տարիներ են անցել , շա~տ ջրեր են հոսել, բայց Տերյանական օրերն էլի’ տոնվում են: Հյուրերը նախ տուն –թանգարան են այցելում, բանաստեղծի պապի կառուցած Սուրբ Կարապետ եկեղեցում մոմ են վառում, ապա գնում Գնդլիկ սարի ստորոտին կառուցված հարմարավետ բեմահարթակի մոտ, ուր տեղի է ունենում դաշտահանդես: Տոնը հայ և վրաց ժողովուրդների բարեկամության ոսկե կամուրջն է, նոր սերնդի էսթետիկական դաստիարակության, նրբանուրբ քնարերգությանն առնչվելու հրաշալի օրինակ:


Պատկերը , սակայն փոքր-ինչ այլ է այսօր…

Շուրջ 140-ամյա տունը, թեև ծածկի տակ է ու խնամված, բայց անողոք ժամանակի ազդեցությամբ հնացել է. փտել է տանիքը, փայտե հատակը: Այն արդեն փլուզման վտանգի տակ է:

Նվազագույնի են հասել ու գրեթե վերացել կենցաղային ցուցանմուշները՝ երկրագործական իրեր, կենցաղային առարկաներ, անձնական իրեր… Բացի այդ՝ անդառնալիորեն հնացել են ցուցասրահի նմուշները, որոնք հիմնականում կրում են կոմունիստական գաղափարախոսություն կնիքն ու ազդեցությունը և «այսօրվա» Տերյանին արդեն հարիր չեն:

Այժմ պիտի արտացոլվի իսկակա՛ն դասականը, համալրվեն և լրացվեն Տերյանի հրապարակախոսության անհիմն կրճատված դրվագները, վերականգնվեն աղճատված ու մասնատած մտքերը: Մի խոսքով՝ Տերյանի տուն-թանգարանի էքսպոզիցիան պետք է նորացվի այնպես, որ արտացոլվի իրական բանաստեղծը, նրա անցած ուղին: Վերջին անգամ թանգարանային հատվածը կարգի է բերվել  Ջավախք Հայրենակցական միության ջանքերով՝ 2001 թվականին: Անցել է 18 տարի...

Նինոծմինդայի մունիցիպալիտետը մշտապես մտահոգված է այս հարցով, սակայն սուղ միջոցները չեն բավարարի այդ ծավալուն աշխատանքը կատարելու համար։ Ոչ էլ ՎՀ Հուշարձանների պահպանության կոմիտեն ունի բավարար միջոցներ, որով հնարավոր կլիներ մեկ տարում կարգի բերել թանգարանը: Չէ՞ որ եկող տարի լրանում է Վահան Տերյանի մահվան 100-ամյակը ու հասկանալի է, որ աշխարհի տարբեր երկրներից բազմաթիվ հյուրեր կգան նրա ծննդավայր:
 Operativ.am-ին հայտնի դարձավ, որ մարտի 21-ին Նինոծմինդայի Սակրեբուլոն 10 000 լարի է հատկացրել Վահան Տերյանի հայրական տան վերանորոգման աշխատանքների համար: Սա իհարկե անհրաժեշտ գումարի մի փոքրիկ մասն է ընդամենը: Սակայն մեկ քայլ է դեպի ցանկալի արդյունք:


Վերջին Տերյանական օրվա բեմահարթակից Տուն-թանգարանը նորոգելու պատրաստակամություն հնչեցրին մասնավորապես ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը և «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը:
 Operativ.am-ի հարցին, թե խոստումը հնչեցնելուց հետո ի՞նչ աշխատանք է կատարել ՋԱՀ-ը, հիմնադրամի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանը պատասխանեց.

«Ինչպես նշեցիք՝ անցյալ տարի «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (ՋԱՀ) իր մտահոգությունն է հայտնել Վահան Տերյանի տուն-թանգարանի անմխիթար պայմանների վերաբերյալ՝ նշելով, որ թանգարանի վերականգնման ծրագիրը ընդգրկվելու է նաև ՋԱՀ-ի «Ջավախք 2020» ռազմավարական փաթեթի մեջ և աշխատանքներ են իրականացվելու այդ ուղղությամբ: 2018թ․-ին ՋԱՀ-ի ներկայացուցիչները ՀՀ վաստակավոր ճարտարապետ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Հովհաննես Մութաֆյանի գլխավորությամբ այցելել են գյուղ Գանձա և կատարել թանգարանի վիճակի նախնական ուսումնասիրություն, որից հետո կազմվել է մոտավոր նախահաշիվ՝ թանգարանը ամբողջապես վերականգնելու համար»:

Սամվել Մկոյանը պարզաբանեց, որ ՀՀ պատկան մարմիններին և բարերարներին արդեն ներկայացվել են տուն-թանգարանի վիճակի մասին տեղեկատվություն նախահաշիվ, որոնք արժանացել էին նախնական հավանության: Վերջնական և հստակ պատասխան ստանալուց հետո ճարտարապետների և թանգարանագետների խումբը նախատեսում է մեկնել Գանձա՝ մանրամասն չափագրման, նախագծի, ծավալաթերթի և նախահաշվի մշակման համար:

Operativ.am-ը զրուցեց նաև ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, Ջավախք Հայրենակցական Միության նախագահ Շիրակ Թորոսյանի հետ: Վերջինս նշեց, որ առաջվա պես պատրաստակամ է օգնել ու աջակցել տուն- թանգարանի վերանորոգմանը: Սակայն Տերյանի տուն-թանգարանը Վրաստանի պատմամշակութային հուշարձան է, ուստի գտնվում է ՎՀ պետական հոգածության ներքո: Այսինքն՝ այդ խնդրով զբաղվում է համապատասխան գերատեսչությունը, տվյալ պարագայում՝ Հուշարձանների պահպանության կոմիտեն, և ՋՀՄ-ը կսպասի համապատասխան արձագանքի:

«Պատրաստ ենք օգնել ավելի լայնածավալ աշխատանքներ իրականացնել, կլինի դա մասնագիտական մոտեցում, թե ռեստավրացիայի հետ կապված հարցեր: Իսկ եթե ՎՀ սրտացավ է իր պատմամշակութային կոթողի համար, ապա մենք միայն ուրախ ենք դրա համար»,- պարզաբանեց Շիրակ Թորոսյանը:

 Հուսով ենք, որ կգտնվեն շահագրգիռ այլ անհատ բարերարներ, կազմակերպություններ, որոնք կնորոգեն բանաստեղծի տունը: Շտապել է պետք, որովհետև վիճակը օր-օրի վատթարանում է․ տանիքը փլուզվելուց հետո այն վերականգնելը ավելի մեծ ծախսեր կպահանջի:
Հրաշալի կլինի, եթե տուն-թանգարանը հագեցվի նոր հեռուստացույցով ու համակարգիչներով, թվային գրադարանով, տեսադարանով, Տերյանի բոլոր հրատարակված գրքերի օրինակներով, թեմատիկ կինոնկարներով, հեռուստատեսային ֆիլմերով։ Այնպես, որ ժողովուրդներ ու մշակույթներ կապող Տերյանի բույրը մնա, իսկ մնացյալը նորացվի՝ ժամանակակից թանգարանի պահանջներին համապատասխան:

 

Սա բոլորիս պատվի ու արժանապատվության գործն է, ազգային կարևորագույն խնդիր, որն արժանի է լրջագույն ուշադրության:

Արաքսյա Սնխչյան

դիտվել է 1631 անգամ
Երևանում 2020 թ․ տեղի ունեցած զանգվածային անկ... Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հ... Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհան... Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ... Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու... Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հ... Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթե... Կիրանցի դպրոցում դասադուլ է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվ... Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում ե... Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորվա... Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ... Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկա... «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևա... Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդու... Աստղագուշակ` ապրիլի 26-ի համար Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ԳՇՆ միությունը ողջունում է ադրբեջանցի 40 պաշտ... Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջ... Մի շարք հանցագործությունների համար հետախուզվո... Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող... Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիո... Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչ... Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպել... Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իս... Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը. «Հրապար... 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնու... Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «... ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախ... ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային... Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ» Վենետիկ մուտք գործելու համար զբոսաշրջիկները պ... Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավ... Եվրոպային անհրաժեշտ է պաշտպանական հուսալի հայ... Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգ... Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱ... Դեսպան Աֆյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալի... Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիե... Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետո... ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոց... Բունդեսթագում «ԼՂ հայերի տեղահանման միջազգայի... Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների ... Որ դեպքերում է վերադարձվում սոցիալական վճարը ... Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտն... Փաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ա... Փարիզում Moulin Rouge կաբարեի հողմաղացի անվաթ... Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնո... Տաք և չոր եղանակը կպահպանվի. Հիդրոօդերևութաբա... Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսն... Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադ... Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեց... Կստեղծվի և կներդրվի թանգարանների էլեկտրոնային... ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին՝... Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել... Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխան... Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապա... Նավթի գները նվազել են ՄԻՊ-ը ամփոփել է 2023 թվականի աշխատանքի արդյու... Փակ է Երևան-Աշտարակ ավտոճանապարհը Քվեարկելիս չէի՞ք հիշում հայրենքը. Ստյոպա Սաֆա... Հայտնի է ականի պայթյունից վնասվածք ստացած վիր... Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավ... Երևանում բախվել են «Hyundai»-ին ու «Mercedes»... Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարություն... «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականութ... Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Միսակ Մանո... Կիրանցցիները իրենց տների և հողամասերի, վարելա... Արշակունյաց պողոտան փակ է Ալեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Քաղաքացիները Պռոշյանի հատվածում ինքնաբուխ փակ... Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում... Ռուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան ... Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադար... Անի Հովսեփյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնութ... Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությ... Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցի... Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրակա... Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել ... Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փ... Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյաններ... Հայտնի են ամառային զորակոչի օրերը Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավոր... Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոս... Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտր... Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ ... Իրանում կստեղծվի ՀՀ հյուպատոսական հիմնարկ Ֆրանսիացի խորհրդարանականները հյուրընկալվել են... Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնո... Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փ... Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի ս... 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակ... ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է... Երևանի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժա...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan