Նավթի ակտիվ արդյունահանումը կսաստկացնի արհավիրքի սպառնալիքն Ադրբեջանի համար
Արտասահմանյան եւ ադրբեջանցի գիտնականների հետազոտությունների համաձայն՝ GPS չափումներն Արեւելյան Ադրբեջանում, որոնք անցնում են Փոքր Կովկասով, Կուրսկի ավազանով եւ Ափշերոնի թերակղզով, մատնանշում են երկրակեղեւի անոմալ ձեւափոխումների մասին, որոնք անցնում են Կասպից ծովի արեւմտյան ափով դեպի Ափշերոնի թերակղզուց հարավ՝ 15 մմ/տարի արագությամբ։ Հաշվի առնելով խոշոր բնակավայրի (Բաքու), նավթարդյունաբերության սարքավորումների եւ խողովակաշարերի մերձությունը (օրինակ՝ Սանգաչալայի տերմինալը), գիտնականները եզրակացնում
են, որ այստեղ առկա է սեյսմիկ վտանգ։
Բացի երկրի տարածքում երկրակեղեւի 2011-ի ձեւափոխումներից, նկատվել է
նաեւ տեկտոնական սալերի խզվածք հարավից հյուսիս ուղղությամբ։ Երկրակեղեւի
առաջ եկած ճեղքվածքները հասել են 2 մետր լայնության։