Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը կառուցողական մթնոլորտում է անցել․ Ալիև
Վիեննայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը
կառուցողական մթնոլորտում է անցել, այս մասին հայտարարել է Ադրբեջանի
նախագահ Իլհամ Ալիևը:
«Հանդիպումը կառուցողական մթնոլորտում է անցել:Սա Հայաստանի ու
Ադրբեջանի ղեկավարների առաջին պաշտոնական հանդիպումն էր երկարատև դադարից
հետո: Նախորդ հանդիպումներն ավելի շատ ճանաչողական բնույթ են կրել»,- RIA
novosti-ի փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է Ալիևը:
Նա նաև նշել է, որ հանդիպումը կարևոր էր նաև նրանով, որ այդպիսով բանակցային գործընթացին նոր մեկնարկ է տրվել հարցի էության մասով:
«Արտգործնախարարներին հանձնարարական է տրվել, ամենայն հավանականությամբ,
նրանք առաջիկայում կհանդիպեն, որպեսզի շարունակեն բանակցային գործընթացը,
որը պետք է ունենա արդյունք»,- ասել է Ալիևը: