Երկար, հագեցած, արդյունավետ. ՄԽ համանախագահը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
Երկար, հագեցած, արդյունավետ։ Վիեննայում վարչապետ Փաշինյանի պատվիրակության կազմում գտնվող լրագրողների հետ ճեպազրույցում այսպես է բնութագրել Փաշինյան-Ալիև հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ստեփան Վիսկոնտին։ այս մասին հայտնում է Tert.am-ը։
«Հույս ունենք, որ այս ամենը շարունակություն կունենա»,- ասաց նա:
Հարցին՝ ե՞րբ կլինի հաջորդ հանդիպումը, նա պատասխանեց. «Կիմանաք, երբ
նախագահն ու վարչապետն ասեն դրա մասին»:
Այնուհետև «Բրիստոլ» հյուրանոցից դուրս եկավ ԵԱՀԿ գործող նախագահի
անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը, որը հրաժարվեց պատասխանել
լրագրողների հարցերին. «Առանց մեկնաբանության»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ
Ալիեւի հանդիպումը Վիեննայում մեկնարկել է երևանյան ժամանակով 14:00-ին՝
Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների և Մինսկի խմբի համանախագահների
մասնակցությամբ։ Ընդլայնված հանդիպմանը հաջորդել է Փաշինյան-Ալիեւ
առանձնազրույցը: Երեք ժամ անց նրանց կրկին միացել են ԱԳ նախարարներն ու
համանախագահները:
Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը ասել էր, որ հանդիպումը նորմալ է
անցել, իսկ Ալիևը կոչ էև արել սպասել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների
հայտարարությանը: