Նորատուսցի Արայի մասնակցությամբ կատարված խուլիգանության գործը դատարանում է
Հանցագործ աշխարհում Նորատուսցի Արա անունով հայտնի Արա Բանդուրյանի մասնակցությամբ տեղի ունեցած խուլիգանության գործը դատարանում է։ News.am–ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանին։
Ըստ մեղադրանքի՝ Արա Բանդուրյանը քննությամբ չպարզված անձից ապօրինի ձեռք բերած և կրած 9մմ տրամաչափի հրազեն հանդիսացող ատրճանակով 2018թ․ հոկտեմբերի 13-ին Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գործող «Հուկաման» ակումբում, այնտեղ գտնվող անձանց նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով կատարել է խուլիգանություն։ Բանդուրյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258–րդ հոդվածի 4-րդ մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Արա Բանդուրյանը երկու ամսով կալանավորվել էր, սակայն մեկ ամիս անց 2 մլն դրամ գրավի կիրառմամբ ազատ արձակել կալանքից։