Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Վիեննայում մեկնարկեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը՝ վաղը կայանալիք գագաթաժողովին ընդառաջ։ Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։