Երևանի «Կոնդ» թաղամասի հետ կապված մի քանի ներդրումային առաջարկներ կան. վարչապետ
Այսօր խորհրդարանում Հայաստանի վարչապետի հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը հիշեցրել է Երևանի՝ իրացված տարածքների խնդիրների, մասնավորապես՝ Կոնդ թաղամասի մասին:
«Մենք պայմանավորվել ենք, որ այդ հանդիպումը պետք է տեղի ունենա, երևի պետք է պլանավորել և կազմակերպել: Ես պլանավորում եմ այցելել և տեղում ծանոթանալ, որովհետև Կոնդի հետ կապված մի քանի ներդրումային առաջարկներ կան: Մենք պետք է կողմնորոշվենք, թե այդ առաջարկներից որ մեկն է առավել ընդունելի՝ ոչ միայն կառավարության, այլև Կոնդի բնակիչներին և, ընդհանրապես, Երևանին: Եկեք ապրիլի մեջ անպայման այդ այցը կազմակերպենք», – ասել է վարչապետը: