ՀԱՊԿ երկրները ճգնաժամային իրավիճակների կանխարգելման գործարար պարապմունքներ են անցկացնում
ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնում մարտի 28-ին կազմակերպության գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովի ղեկավարությամբ կանցկացվի ճգնաժամային իրավիճակների կարգավորման և կանխարգելմանն ուղղված որոշումների մշակման համատեղ գործարար պարապմունքների եզրափակիչ փուլը:
Այս մասին БЕЛТА գործակալությանը հայտնել է ՀԱՊԿ մամլո քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը՝ նշելով, որ պարապմունքների առաջին և երկրորդ փուլերն անցկացվել են մարտի 26-27-ին:
«Այսօր երկրորդ փուլի ընթացքում ընթերցվել են ՀԱՊԿ անդամ երկրների Ճգնաժամային արձագանքման կենտրոնի աշխատանքային խմբերի ղեկավարների առաջարկները պայմանական երկրում ՀԱՊԿ խաղաղապահական ներուժի գործարկման մասին», - հայտնել է Վլադիմիր Զայնետդինովը:
Նրա խոսքով՝ եզրափակիչ փուլի տարրերից մեկը կդառնա ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստը, որն առաջին անգամ կկայանա կազմակերպության Ճգնաժամային արձագանքման կենտրոնում: