Արտաքին պետական պարտքի մակարդակը սպառնալիք չի ներկայացնում Հայաստանի համար. վարչապետ
Արտաքին պետական պարտքի մակարդակը սպառնալիք չի ներկայացնում Հայաստանի համար։ Այս մասին մարտի 27-ին կառավարության 2018 թվականի գործունեության հաշվետվությունն Ազգային ժողովում ներկայացնելիս ասել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին։
Վարչապետի խոսքով՝ խնդիրը նոր չէ, որ առաջ է եկել, բայց բյուջեի պլանավորման շրջանակում ամենամյա բոլոր վճարներն արդեն հաշվարկված են։ «Ոչ մի վտանգ Հայաստանի համար, առավել եւս՝ սպառնալիք, չկա։ Բնակարանների գները կբարձրանան, բյուջեի եկամուտները՝ կաճեն։ Այս տարի մենք կհավաքենք, առնվազն, 40 միլիարդ դրամ։ Եվ մեր տնտեսական ակտիվության ցուցանիշները վկայում են, որ եկամուտները կաճեն»,- նշել է Փաշինյանը։
Եկամուտների աճին, ստվերային տնտեսության կրճատմանը կնպաստի, ինչպես նշեց կառավարության ղեկավարը, կոռուպցիայի դեմ պայքարը։ Նա համոզված է, որ Հայաստանը կհասնի իր տնտեսական խնդիրների լուծմանը։ «Ռիսկերն, իհարկե, գոյություն ունեն, բայց դրանք կապված են գլոբալ իրավիճակի եւ ճգնաժամերի հետ»,- ամփոփել է Նիկոլ Փաշինյանը։
Հայաստանի իշխանությունները 2019-ին պատրաստվում են նոր արտաքին վարկեր վերցնել՝ 490 մլն դոլարի չափով։ Արդյունքում՝ կառավարության արտաքին պարտքը կհասնի մոտ 7 մլրդ դոլարի։