Ապրիլի 6-ին տեղի կունենա սանավիացիայի ծառայության շնորհանդեսը. Արսեն Թորոսյան
Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել իր facebook-ի էջում, որտեղ հայտնել է, որ ապրիլի 6-ին տեղի է ունենալու սանիտարական ավիացիայի ծառայության շնորհանդեսը:
«Մոտենում ենք վերջնագծին կամ ավելի ճիշտ այս կարևոր նախաձեռնության մեկնարկին։ Եթե եղանակային պայմանները բարենպաստ լինեն, ապա ապրիլի 6-ին տեղի կունենա սանիտարական ավիացիայի ծառայության շնորհանդեսը «Էյրբաս» ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ»,- գրել է նախարարը` հայտնելով, որ մանրամաների մասին հավելյալ կտեղեկացնի: