Յուլյա Նաչալովայի դուստրը նրա մահից հետո նամակ է գրել
Նրա խոսքերով՝ Նաչալովայի դուստրը շատ ծանր է տանում մոր կորուստը, սակայն ցույց չի տալիս։ Վիշտը հաղթահարելու հարցում նրան օգնում է հայրը՝ Եվգենի Ալդոնինը, որը մշտապես նրա կողքին է։
«Բնավորություն ցույց տվեց, հիստերիայի դրսևորումներ չեղան, նամակ է գրել մորը»,- պատմել է Վիկտոր Նաչալովը՝ հավելելով, որ նամակում մահացած մորն իր զգացմունքների մասին է պատմել։
Նա նաև նշել է, որ այլ մանրամասներ նամակի բովանդակությունից չի կարող հնչեցնել, քանի որ դա խիստ անձնական է։
Հիշեցնենք, որ Յուլյա Նաչալովան մահացել է մարտի 16-ին, 38 տարեկան հասակում։
Նաչալովայի մահը ճակատագրական պատահականություն են որակում։
Մահվանից առաջ, նախքան արհեստական կոմայի մեջ ընկնելը, երգչուհի Յուլյա Նաչալովան խնդրել է իր PR մենեջերին իրականացնել իր վերջին ցանկությունը։