Պետք է ունենանք ինտելեկտուալ ոստիկանություն․ փոխոստիկանապետ
Ոստիկանության ղեկավար կազմին անհանգստացնում է նախկին կարգից նոր կարգին անցնելու շրջանը, քանի որ չափից դուրս ակտիվ ոստիկանությունից չպետք է անցնել չափից դուրս պասիվ ոստիկանության։ Այս մասին այսօր Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սահակյանը։
«Դրա համար պետք է ունենանք ինտելեկտուալ ոստիկանություն, ամենամեծ խնդիրն է։ Այսինքն` ոստիկանը, երբ իմանա իր իրավունքները և իր պարտականությունները և շարժվի օրենքով, ինքը բազմաթիվ իրավունքներ ունի, որ էսօր իր քիչ իմացության կամ չիմացության արդյունքում իր ունեցած գործիքակազմը ճիշտ չի օգտագործում»,- ասաց փոխոստիկանապետը։
Նրա խոսքով՝ փոփոխությունների փուլում հոգեբանական խոչընդոտներն արդեն հաղթահարված են։