Դանիայում անձնագիր ստանալու համար ձեռքսեղմումը կդառնա պարտադիր
Ոչ մի քաղաքացիություն՝ առանց ձեռքսեղմման. այս տարվանից Դանիայում գործում է նմանատիպ օրենք:
«Կարելի է լեզուն սովորել, աշխատանք գտնել, հարկերը վճարել և երկար ապրել երկրում, բայց եթե անձնագրի հանձնման արարողության ժամանակ չսեղմես քաղաքապետարանի ներկայացուցչի ձեռքը, ապա անձնագիր չես ստանա: Դանիայի իշխանությունները համարում են, որ դա իրենց մշակույթի շատ կարևոր մասն է, որը չի կարելի անտեսել՝ չնայած դավանանքի ազատության կարևորության մասին բոլոր փաստարկներին»,- տեղեկացնում է DW-ն: