Ալիևը համաներել է 400 դատապարտյալի, այդ թվում քաղբանտարկյալների և նախկին նախարարի
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել, որով երկրի բանտերից ազատ է արձակվել 400 դատապարտյալ։ Համաներումը տարածվել է նաև մի շարք քաղբանտարկյալների, ինչպես նաև առողջապահության նախկին նախարար Ալի Ինսանովի վրա, որը 2007 թվականին դատապարտվել էր պետական միջոցների հափշտակման և մի քանի այլ հոդվածներով։
Ազատ արձակված քաղբանտարկյալների թվում են «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցության փոխնախագահներ Գյոզալ Բայրամլին ու Ֆուադ Գահրամանլին, NİDA ընդդիմադիր քաղաքացիական շարժման ակտիվիստ Իլքին Ռուսթամզադեն ու այլք։