Սկանդալային Քոնոր ՄաքԳրեգորին ձերբակալել են ավազակային հարձակման համար
Ֆլորիդայում ձերբակալվել է խառը մարտերի (UFC) աշխարհի բացարձակ չեմպիոն, իռլանդացի Քոնոր ՄաքԳրեգորը: Նա մեղադրվում է ավազակային հարձակման համար: Միջադեպը տեղի է ունեցել Մայամի-բիչում: Անցորդներից մեկը փորձել է լուսանկարել ՄաքԳրեգորին, երբ վերջինս դուրս է եկել հյուրանոցից: Քոնորն իրեն բնորոշ ագրեսիվ պահվածք է դրսևորել: Նա հարձակվել է անցորդի վրա, վերցրել է նրանից հեռախոսը, նետել է գետնին և մի քանի անգամ ոտքով հարվածել ու տրորել է այն:
Այս միջադեպից քիչ անց նրան ձերբակալել են: Տուժողի խոսքերով` հեռախոսն արժեցել է հազար դոլար:
ՄաքԳրեգորն ամենաագրեսիվ և սկանդալային մարտիկներից մեկն է համարվում և հաճախ է աչքի ընկնում արտասովոր պահվածքով:
Հիշեցնենք, որ իր վերջին մենամարտում ՄաքԳրեգորը պարտվել է ռուսաստանցի Հաբիբ Նուրմագոմեդովին: