Եթովպիայում Boeing 737 ուղևորատար ինքնաթիռ է կործանվել
Եթովպիայում կործանվել է Ethiopian Airlines ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռը, որում գտնվել է 157 մարդ, որից 149-ը՝ ուղևորներ։ Կան զոհեր, հայտնել է երկրի վարչապետ Աբիյ Ահմեդ Ալին։
«Վարչապետի գրասենյակը կառավարության և Եթովպիայի ժողովրդի անունից խորին ցավակցություն է հայտնում ընտանիքներին, որոնք կորցրել են իրենց հարազատներին Ethiopian Airlines-ի Boeing 737-ի վթարի հետևանքով, որն այս առավոտ կանոնավոր չվերթ էր իրականացնում Նայրոբի, Քենիա»,-հայտնել է նա Twitter-ում։
Ինքնաթիռը կործանվել է եթովպական Դեբրե-Զեյթ քաղաքի մոտ։
Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են