Արթուր Հարությունյանը ֆեյքերին խորհուրդ է տալիս «խելքը գլուխը հավաքել»
«Քինգ դելյուքս» ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանն այսօր ասուլիսի է հրավիրել՝ ասելով, որ իր հասցեին ուղղված մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը:
«Մեր ուժը պետք է ծառայի երկիրը կառուցելու ոչ թե իրար վնաս տալու համար»,- ասել է Հարությունյանը:
Ըստ Արթուր Հարությունյանի՝ հեղափոխությունը Աբովյան քաղաք չի մտել:
«Քինգ դելյուքս» ընկերության սեփականատեր նաև ասել է, որ իր ասուլիսի նպատակը իր հասցեին հնչած մեղադրանքներին հարգալից պատասխան տալն է, իսկ մեղադրանքները հնչեցրել են իր նախկին ընկերները.
«Թուլամորթություն են ցուցաբերել: Իրավապահները զբաղվում են խնդրով: Խորհուրդ կտամ ֆեյք գրողներին, ովքեր կեղտոտ բաներ են գրում, խելքներդ գլուխներդ հավաքե´ք, խաղաղություն բերենք մեր ժողովրդին, միասին աշխատենք, միասին ծաղկեցնենք էս երկիրը: Թշնամությամբ տուն չենք կառուցի: Ես այստեղ չեմ եկել, որ թշնամություն հրահրեմ: Եկել եմ կոչ անելու այն հատվածին, որոնց ձեռքում կա հնարավորություն` լավը և վատը անելու, եկեք խորը դատենք և լավը անենք»,-հորդորել է Հարությունյանը::
Արթուր Հարությունյանն ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաև իր կողմից բանկերից վերցրված գումարներին, իր կուտակած պարտքերին: