Էջմիածին-Երևան ճանապարհին «Մերսեդես»-ը բախվել է ծառին. 34-ամյա ուղևորը մահացել է
Մարտի 5-ին՝ ժամը 22.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Էջմիածին-Երևան ճանապարհի 6-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառի. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ 34-ամյա Արթուր Տերոյանը մահացել է:
Կատարվում է քննություն։