Տարածքային կառավարման նախարարությունը կազմակերպում է համայնքների խոշորացման վերաբերյալ հանրային բանավեճ
Հայաստանի տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունն իր գործընկերների հետ միասին խորհրդարանում կանցկացնի հանրային լայն բանավեճ համայնքների ընդլայնման գործընթացի դրական եւ բացասական կողմերի մասին։ Այս մասին մարտի 1-ին, կառավարող «Իմ քայլը« դաշինքի խորհրդարանական խմբակցության փակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։
Հանրային բանավեճերը, ըստ նրա, կանցկացվեն աշնանը։ «Մենք նաեւ սերտորեն համագործակցում ենք Տարածքային կառավարման խորհրդարանական մշտական հանձնաժողովի հետ։ Սա պետք է քննարկել լայն հասարակության հետ։ Մարդկանց տեղերում պետք է ծանոթացնել համայնքների խոշորացման դրական կողմերի հետ, ինչպես նաեւ հասկանալ, թե ինչ բացասական հետեւանքներ կարող են հետեւել դրանց, անցկացնել հանրաքվե անհրաժեշտության դեպքում, եւ հետո արդեն, ելնելով դրանից, խոշորացնել համայնքները»,- նշել է նախարարը։