WhatsApp-ում երեխաների համար նոր վտանգավոր Momo Challenge խաղն է հայտնվել
WhatsApp-ում Momo Challenge անվանումով նոր վտանգավոր խաղ է հայտնվել։ Անծանոթ մարդը գրում է երեխաներին եւ խնդրում կատարել սարսափելի արարքներ, ընդ որում՝
առաջադրանքներ տվողը թաքնվում է Момо-ի՝ սոսկալի կնոջ դեմքով եւ թռչնի մարմնով կերպարի տակ՝ հայտնում է Americaru-ն։
Դեռահասներին տրվող առաջադրանքների շարքում են իրենց վնաս հասցնելը եւ
լուսանկարներով ապացույցներ ներկայացնելը, որպեսզի խաղը հնարավոր լինի շարունակել։ Եթե մասնակիցը չի խաղում, նրան «անեծք է սպասում»։
Խաղը վերջանում է, երբ անծանոթը հավելվածի միջոցով առաջարկում է ինքնասպանություն գործել եւ տեսագրել ու հրապարակել։
Momo Challenge-ը հայտնի է դարձել անցյալ տարվա օգոստոսին, երբ խաղը Արգենտինայում 12-ամյա տղայի մահվան պատճառ էր դարձել։ Ծնողները տագնապ են հայտարարում, քանի որ խաղը շարունակում է տարածվել ողջ աշխարհում։
«Բաց ելքային կոդով բազային հետազոտությունները ցույց են տալիս, որ խաղը
կառավարում են հաքերները, որոնք ուզում են անձնական տեղեկատվություն ստանալ։ Սակայն անկախ այն բանից, թե ով է կանգնած դրա հետեւում, որեւէ կասկած չկա, որ ուղարկվող կոնտենտը սարսափազդու է»,- հղում կատարելով ոստիկանությանը՝ գրում է The Independent со-ն։